ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Արա ԱԼՈՅԱՆ. Գրական ընթերցումնե՞ր, թե նախագահի ընտրություններ

Արա ԱԼՈՅԱՆ. Գրական ընթերցումնե՞ր, թե նախագահի ընտրություններ
27.12.2012 | 17:53

Նախագահական ընտրություններից առաջ հայրենի պատմա-գրական հատընտիրի վերընթերցումներն անխուսափելի են, գուցե և՝ անհրաժեշտ: Չեմ ուղղորդի, քանզի ուղղորդյալ եմ ինքս:
Բայց մի քանի զուգահեռներ տեսնում եմ, մանավանդ, երբ «այլընտրանք» չունեմ և չունեմ «արմատական» որոշման իրավունք: Եվ այսպես, ստիպված ենք որոշում կայացնել հետևյալ քերթվածքներից.
Մեր ծռության ու ծագումնաբանության ասքից ներկայացվածների պատվին պարտավոր ենք վերտառորեն, ռազմահայրենասիրորեն ու տիեզերաբանորեն կարդալ, վերլուծել, ըմբռնել Դավթի (իմա՝ Սեդրականց ճյուղից Վարդանի) ու փոքր (այլաբանորեն՝ անկուսակցական) Մհերի մասին առասպելաբանությունը, Վագագնի ծնունդը (ի պատվիրակս՝ արևապաշտ Մար­տիկ Սար­­գս­­յա­նի) կամ էլ իր պարագայում՝ «Ազ­դա­րա­ր» գի­տամ­շա­կու­թա­յին ամ­սագ­իրը, Րաֆիից «Խենթը», չէ, իր դեպքում, երևի crazzy-ն, պատմության դժնդակ ու պարուրաձև ոլորաններում դեռևս կենսունակության ու վարժապետության նշաններ դրսևորող-ՊԱՀպանող (Պարույր Արշավիրի Հայրիկյանի) Մուրացանի «Առաքյալին», դարձյալ ու բազմաչարչար Րաֆֆուց՝ Ցլիկ Ամրամին (կովերի ու ցուլերի մասին նախկին վարչապետի ասույթը, հուսամ, չեք մոռացել) և այլն, և այլն:
Ի դեպ, Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք էր հռչակվել ընթացիկ տարի, իսկ հաջորդ տարի մեր երկրում նախագահական ընտրություններ են: Եվ ուրեմն (ինչպես կասեր վտարանդի Գրողը), գրքերի թեման այժմեական է նաև քաղաքական պարագրկմամբ: Էստաֆետը պետք է պատվով ու գիտելիքահեն կերպով հանձնել:
Թե՞ հակառակը, սույն քաղգործիչներին է պետք հանձնել գրքերին, պատմությանը, անցյալին:

Դիտվել է՝ 2569

Մեկնաբանություններ